Կարևոր է հավաստիացումներ ստանալ մեր հայ գործընկերներից. Կրեմլը` Հռոմի ստատուտին միանալուց հետո Պուտինի՝ Հայաստան այցի պայմանների մասին
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը չի կարող անտեսել Հայաստանի միանալը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կանոնադրությանը, ուստի այս հարցի շուրջ երկկողմ բանակցություններն առջևում են։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երևան հնարավոր այցի մասին հարցին։ Այս մասին գրում է life.ru-ն:
«Միջազգային այս կանոնադրությանը Հայաստանի միանալու հետ կապված նոր իրողությունը, իհարկե, չի կարող բացասաբար չանդրադառնալ մեր երկկողմ հարաբերությունների վրա: Իհարկե, շատ կարևոր է ստանալ որոշակի հավաստիացումներ մեր հայ գործընկերներից, այս հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակում: Մենք վճռական ենք դա անել»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ին պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմ։ Հռոմի ստատուտի վավերացման փաստաթղթերը Երևանը ներկայացրել է անցյալ տարվա նոյեմբերի 14-ին։ 2023 թվականի մարտին ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ձերբակալության օրդեր է տվել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ իր լիազորությունները թույլ չեն տալիս երկրի տարածքում կալանքի որոշում կայացնել։