Տնտեսության աննախադեպ հաջողությունների մասին հեքիաթներ պատմող կառավարությունը չի կարողանում պահել աշխարհի լավագույն բանկերից մեկը․ Մեսրոպ Առաքելյան
Politics«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայաստանում դադարեցնում է իր գործունեությունը ամբողջությամբ արևմտյան կապիտալով միակ բանկը՝ HSBC-բանկ Հայաստանը։
Բանկը Հայաստանում սկսել է իր գործունեությունը 1995թ.` արցախյան առաջին պատերազմից ամիսներ անց, տնտեսության բազմաթիվ խնդիրների ժամանակ։
Եվ ահա, ամբողջ օրը տնտեսության աննախադեպ հաջողությունների մասին հեքիաթներ պատմող կառավարությունը չի կարողանում պահել աշխարհի լավագույն բանկերից մեկը։
Սա Հայաստանի իշխանությունների նկատմամբ բիզնեսի վստահության գնահատականն է, որը իր հետևից բերելու է նորանոր խնդիրների։
Մասնավորապես, օտարերկրյա պոտենցիալ ներդրողը այս լուրը լսելուց, բազմաթիվ մտահոգություններ է ունենալու։
Թե բա՝ տարածաշրջանային խաչմերուկ։ Ձեր սարքածը լավագույն դեպքում միակողմանի թունել է լինելու։