ԵՄ-ի ռազմական օգնությունը Հայաստանին կխաթարի Հարավային Կովկասում խաղաղությունը. Բայրամով
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ-ի ռազմական օգնությունը Հայաստանին կխաթարի Հարավային Կովկասում խաղաղությունը. այս մասին, տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովայի հետ հանդիպման ժամանակ։
«30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության իրական պայմաններ են ստեղծվում, և ԵՄ-ի ու անդամ որոշ երկրների կողմից ցանկացած պատրվակով Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելը կամ հովանավորչության ճանապարհով Հայաստանին խաղաղ գործընթացից դուրս բերելը կխաթարի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը», - ասել է նա: