Ֆեյքերի, իրենց հակազգային օրակարգի դեմ մենք պիտի պայքարենք մեր դեմքերով, արդարությամբ ու ասպետավայել. Մենուա Սողոմոնյան
PoliticsՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սիրելի՛ ընկերներ, համախոհ հայրենակիցներ, «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու մասին հակագիտական ու հակազգային ձեռնարկման դեմ բարձրացել է արդյունավետ ու կազմակերպված բողոքի ալիք։

Հանրության այս արդարացի բողոքի դեմ անարդար ու անհավասար պայքարի է դուրս եկել գործող իշխանությունը։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում՝ e-draft-ում հարյուրավոր հայրենակիցներ դեմ են քվեարկել այս նախագծին ու գրել հիմնավորումներ, հակափաստարկներ ու առաջարկներ։ Ի պատասխան, գործող իշխանությունները, գործի դնելով ֆեյքային օգտահաշիվները և, ամենայն հավանականությամբ, հրահանգներ իջեցնելով պետական ապարատիմ ու սեփական համախոհներին, ակտիվորեն կողմ քվեարկել են տալիս։ Արդյունքում, այս պահի դրությամբ, «կողմ» ձայների թիվը մոտենում է «դեմ» ձայների թվին։
Ինչո՞վ է պայմանավորված իմ այս համոզմունքը։ Հանրային դաշտում այս տխրահռչակ նախագծի օգտին ոչ մի լուրջ մասնագետ չի արտահայտվել, ոչ մի գիտական փաստարկ չի հնչել. հետևաբար այս նախագիծը չէր կարող ունենալ այդքան լուրջ աջակցություն, որ մարդիկ իրենց կամքով էդպես եռանդուն մտնեին e-draft ու կողմ քվեարկեին։
Ընդհակառակը, այս նախագծին դեմ հիմնավոր խոսել բազմաթիվ մասնագետներ, հանրային գործիչներ, հանդես են եկել դեմ քվեարկելու կոչերով, ինչի արդյունքում էլ մտահոգ քաղաքացիները այդպես ակտիվ քաղաքացիական դիրքորոշում են ցուցաբերել՝ թե' դեմ քվեարկելով, թե' փաստարկներով ու առաջարկություններով հանդես գալով։ Միայն իմ նախորդ գրառման մեջ դրված հղումով մոտ 500 հոգի մուտք է գործել ու քվեարկել։

Հիմա ևս մեկ խնդրանք։ Մինչև փետրվարի 7-ը այս նախագիծը դրված է մնալու e-draft-ում։ Այս հղումով խնդրում եմ մտե՛ք և դեմ քվեարկեք։
Ձեր ընկերներին, հարազատներին էլ ներգրավեք։ Իրենց ֆեյքերի, իրենց հակազգային օրակարգի դեմ մենք պիտի պայքարենք մեր դեմքերով, արդարությամբ ու ասպետավայել։