«Շուտով աննախադեպ արշավ է սկսվելու Մեսրոպ Մաշտոցի դեմ…Մեզ պետք են նիկոլյան գրեր, նիկոլյան այբուբեն, նիկոլյան պատմություն». Սուրենյանց
PoliticsՍուրեն Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեզ պետք են նիկոլյան գրեր, նիկոլյան այբուբեն, նիկոլյան պատմություն…
Կառավարությունն առաջարկում է դպրոցական «Հայոց պատմություն» առարկան վերանվանել ու դարձնել «Հայաստանի պատմություն»։
Երկար- բարակ այս անհեթեթությունը մեկնաբանել չեմ ուզում. կեղծ պետականամետության, մեր ժողովրդի պատմության առանձնահատկությունների չիմացության հետևանք է:
Ուրացումը Նիկոլի մեջ դրած ամենամեծ վիրուսն է: Սրա իրական նպատակն այն է, որ ցույց տա, թե մինչև 2018-ը իրական հայոց պատմություն կամ ինչպես ինքն է սիրում ասել՝ լեգիտիմ պատմություն չի եղել, այլ խոսքով՝ հայոց պատմության առնվազն նորագույն շրջանը կամ՝ եթե կուզեք Հայաստանի պատմության «լեգիտիմ» շրջանը սկսվում է 2018-ից:
… Շուտով մի աննախադեպ արշավ է սկսվելու Մեսրոպ Մաշտոցի դեմ: Նա էլ է «նախկին» ու «մեղավոր»՝ ոչ լեգիտիմ գրեր ստեղծելու համար: Մեզ պետք են նիկոլյան գրեր, նիկոլյան այբուբեն, նիկոլյան պատմություն…»։