Աջակցում ենք հայ-ադրբեջանական ջանքերին, որոնք հող են պատրաստում Հարավային Կովկասի բնակչության՝ առավել խաղաղ ու բարգավաճ ապագայի համար․ Պետդեպ
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն հաճախ է այցելում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացը։ Այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին ԱՄՆ պետքարտուղարությունից՝ անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությանը, թե Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է ընդունել ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին, ինչպես նաև չի ճանաչում ԱՄՆ-ին որպես անկողմնակալ միջնորդ։
«Պարոն Բոնոն կանոնավոր կերպով խոսակցություն է ունենում Հայաստանում և Ադրբեջանում տարբեր առանցքային ներկայացուցիչների հետ՝ աջակցելու խաղաղության գործընթացին։
Ընդհանուր առմամբ, մենք աջակցում ենք հայ-ադրբեջանական ջանքերին, որոնք հող են պատրաստում Հարավային Կովկասի բնակչության՝ առավել խաղաղ ու բարգավաճ ապագայի համար։ ԱՄՆ-ն հավատարիմ է մնում աջակցելու այդ ջանքերին՝ լուծելու երկարատև խնդիրները և հասնելու արժանապատիվ ու կայուն խաղաղությանը»,- ասված է պետքարտուղարության պատասխանում։