Հուսով եմ՝ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Ղարիբաշվիլի
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուսով եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր կստորագրեն. այս մասին, Sputnik Վրաստանի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Ես գիտեմ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումը, որ նրանք ցանկանում են հարաբերություններ ունենալ միմյանց հետ երկկողմ մակարդակով։ Անձամբ ես կարծում եմ, որ սա ճիշտ ճանապարհ է, քանի որ այդքան շատ միջնորդների և շահագրգիռ կողմերի դեպքում գործընթացը երբեմն դառնում է ավելի վիճելի և հակաարդյունավետ: Վրաստանը շատ սերտ և գործընկերային հարաբերություններ ունի հարևան երկրների հետ, նրանք մեր եղբայրներն ու բարեկամներն են։ Ուստի նրանց հաջողություն եմ մաղթում»,- նշել է Ղարիբաշվիլին։