Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Նորքի տուն-ինտերնատ
PoliticsՄեր տարեցներն ունեն հատուկ խնամքի և ուշադրության կարիք: Նորքի տուն-ինտերնատն այսօր ունի 235 բնակիչ: Նրանք հիմնականում տարեցներ են, ինչպես նաև 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող երիտասարդներ:
Ամանորին ընդառաջ Նորքի տուն-ինտերնատ այցի ընթացքում ծանոթացանք պայմաններին, լսեցինք բնակիչների մտահոգություններն ու խնդիրները: Միասին ունկնդրեցինք դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տաղանդաշատ պատանիների կատարումները:
Ուզում եմ վստահեցնել, որ տարեցները և հատուկ կարիք ունեցող մյուս քաղաքացիները հնարավորինս շարունակելու են լինել մեր ուշադրության կենտրոնում: