Կառավարական դաչաներից քաղաքական աղբանոց
PoliticsՆիկոլ Փաշինյանը մի հետաքրքիր հատկություն ունի՝ շատ է սիրում խոսել...
Լայվով, լավով, վատով, բարձրախոսով, հայելու առաջ, շենքի կտուրից՝ կապ չունի...
Ընդ որում՝ բովանդակությունը ևս կապ չունի, ինչպես ասում են՝ լեզվի տակ ոսկոր չկա, փչիր ինչ խելքդ բրդում է...
Միաժամանակ, Նիկոլը սիրում է իր քաղաքական օպոնենտների մասին օգտագործել ցինիկ, բարոյականության բոլոր գծերը տրորող արտահայտություններ՝ բացիլ, քաղաքական դիակ, թալանչի, կոռուպցիոներ...
Բառեր, որոնք միգուցե հաճելի են հնդկական սերիալների ազդեցության տակ մնացած բալզակյան տարիքի կանանց ականջին, բայց երկրի ղեկավարի կողմից օգտագործելը բռիություն է և պետությունը համապարփակ կառավարելու սկզբունքի կոպիտ խախտում...
Չնայած, երբ խոսում ենք Փաշինյանի մասին, ինչ սկզբունքների մասին կարող է խոսք գնալ...
Յուրաքանչյուր իշխանություն պետք է գիտակցի, որ վաղը ինքն էլ է դառնալու նախկին, և չայրի հետդարձի կամուրջները...
Որքան էլ Նիկոլն ու իր քաղաքական շահառուները երազեն նախկինների վախճանը, նրանք կան, առկա են, մեր քաղաքացիներն են և շարունակելու են ապրել մեր երկրում:
Ավելին, հեղափոխությունից շուրջ երկու տարի անց Նիկոլի կտերից խաբված ժողովուրդը սկսել է համեմատություն անել նախկինների ու ներկաների միջև, սակայն այդ համեմատությունը, ցավոք, այլևս ներկաների օգտին չէ...
Այնպես որ, քո տարբերությունը նախկիններից միայն այն է, որ դու կարողանում են լկտիաբար ստել ու անվանարկել բոլորին, մանիպուլացնել ու մատների վրա խաղացնել հանրությանը, և քո լծակները աջ ու ձախ օգտագործել քաղաքական ընդդիմախոսներիդ ճնշելու համար...
Եվ միշտ հիշիր՝ կառավարական դաչաներից քաղաքական աղբանոց մի թեթև ցատկ է...
Շատ թեթև ցատկ...
Ռոման Բաբայան