Մոսկվայի և Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում առանձին պայմանագրերի դեպքում իսկապես կան հարցեր. Կոպիրկին
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի և Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կա՛մ արդեն իրականացվել են ճիշտ ժամկետում և բարձր որակով, կա՛մ գտնվում են իրականացման վերջնական փուլում։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Քննարկվում են նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր երկրների միջև նոր համաձայնագրեր», - ասել է դեսպանը։
Միևնույն ժամանակ Կոպիրկինն ընդգծել է.«Որոշ առանձին պայմանագրերի դեպքում իսկապես կան հարցեր՝ կապված ռուսական ձեռնարկությունների՝ պաշտպանական պետական պատվերը կատարելու պարտավորությունների հետ, բայց դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության արդյունքում»։
Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները բազմիցս տարբեր առիթներով հայտարարել են, որ ՌԴ-ն վճարված գումարի դիմաց Երևանին չի պատակարարել անհրաժեշտ զինատեսակներ: