Տնտեսությունում վտանգավոր քայլեր են արվում, սա Հայաստանի տակ դրվող ռումբ է. Նաիրի Սարգսյան
PoliticsՀայաստանում արտահանման խթանման քաղաքականություն չի վարվում, ուստի մյուս տարվա բյուջեն հավաքագրվելու է հարկերի բարձրացման և/կամ գների աճի հաշվին: Այդ մասին նշում է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ եթե տեղական արտադրության հաշվին արտահանում չի ավելացվում, ներքին սպառումը չի ավելանում, ապա հարկերի հավաքման մի տարբերակ կա՝ գների աճ, որը Հայաստանի տակ դրվող ռումբ է: