Ժողովրդավարություն գոռալով իշխանության եկած ՔՊ-ակաները ամեն կերպ փորձում են ոչնչացնել ժողովրդավարությունը. Դավիթ Մանուկյան
PoliticsԹալինի «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է համայնքի ղեկավար՝ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Գողանալով ավագանու մեկ ձայն՝ նրանք փորձում են ժողովրդից խլել իրենց ընտրությունը։ Եվ սա ՔՊ-ի համար արդեն դարձել է սովորական գործելաոճ։
Արցախը թշնամուն հանձնած, ՀՀ սուվերեն տարածքներից հազարավոր հեկտարներ թշնամուն հանձնած իշխանությունները փոխանակ զբաղվեն երկրի անվտանգության ամրապնդմամբ, զբաղված են համայնքներում ժողովրդից իշխանություն գողանալով։
Ե՛վ «Ապրելու Երկիր» կուսակցությունը, և՛ Ալավերդի համայնքի ղեկավարը, և՛ մեր հարգելի ալավերդցիները թույլ չեն տալու, որ շարքային խուլիգանի էությամբ ու պատահմամբ պաշտոնների հայտնվածները գողանան ժողովրդի իշխանությունը։
Ինքս անձամբ կանգնած եմ արդարության կողքին։