Փաշինյանի համար հայրենասեր հայ սպաները թշնամի են՝ 5-րդ շարասյուն. Կարեն Վրթանեսյան
PoliticsՍատանայի գործակիցների փնտրտուքից՝ մինչև 5-րդ շարասյան բացահայտում. թավշյա խրոնիկան չի ավարտվում: Թավշյա իրադարձություններից մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը երկրում սկսեց փնտրել «որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները»: Այդ վեհ առաքելության համար նա անգամ հանձնարարություն իջեցրեց Ազգային անվտանգության ծառայությանը:
Սատանայի գործակիցների փնտրտուքը չավարտած՝ արդեն մեկ տարի անց Փաշինյանը սկսեց փնտրել 5-րդ շարասյուն. 44-օրյա պատերազմից հետո, պարզվեց, որ հենց այդ 5-րդ շարասյան պատճառով ենք պարտվել:
«Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն»,- մարտին հրավիրված ասուլիսում հերթական մեղավորին մատնանշեց նա:
Իսկ օրերս էլ վստահեցրեց՝ բանակում ազատվել են հինգերորդ շարասյունից:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հատկապես վերջին հայտարարությանը՝ արձագանքեց. «Իրականում, խոսքը բանակը հնարավորինս ոչ մարտունակ դարձնելու, հնարավորինս մեծ թվով հայրենասեր սպաների շարքից հանելու մասին է՝ լինի քրեական հետապնդումներով, ճնշումներով կամ այլ կերպ:
Իր համար, երևի թե, հայրենասեր սպան 5-րդ շարասյուն է, ինչը տրամաբանական է հնչում, եթե հաշվի առնենք, որ նա ներկայացնում է Ադրբեջանի շահերը Հայաստանում: Պարզ է, որ հայրենասեր հայ սպաներն իր համար թշնամի են լինելու»: