Պարագլուխն իր այսօրվա ինքնաասուլիսում հայտարարել է, թե «միջազգային մեծ կոնսոլիդացիա ունենք ՀՀ–ի տարածքային ամբողջականության շուրջ». Սարգսյան
PoliticsՊարագլուխն իր այսօրվա ինքնաասուլիսում հայտարարել է, թե «միջազգային մեծ կոնսոլիդացիա ունենք ՀՀ–ի տարածքային ամբողջականության շուրջ»: Պատկերացնու՞մ եք այս հայտարարության ամբողջ ողբերգականությունը:
Ամիսներ անց տեղի ունենալիք նրա հաջորդ ինքնաասուլիսում, առանց չափազանցության, կհնչի հետևյալ տեքստը. «Ճիշտ է, մեզ չհաջողվեց երաշխավորել ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը` միջազգային դերակատարների մեղքով, բայց Երևանի քույր քաղաքները պատրաստ են ամեն ինչով աջակցել մեզ Երևանը հայկական պահելու հարցում»: