ՀՀ-ն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6 առաջարկը. ԱԳՆ
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հետևելով Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 18-ի հրապարակային հայտարարությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու մասին, հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ Այս մասին MediaHub-ին հայտնում են ԱԳՆ-ից:
«Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ կնքելուն և ստորագրելուն»,- հայտնել է արտաքին քաղաքական գերատեսչությունը։