Մի քանի փաստ քաղաքակիրթ աշխարհի մասին. Աննա Կոստանյան
PoliticsԱրձանագրենք մի քանի փաստ քաղաքակիրթ աշխարհի մասին.
միջազգային հայտնի լրատվամիջոցներն անհաղորդ էին 8-9 ամիս ամբողջական շրջափակման մեջ գտնվող Արցախի ու նրա ժողովրդի սովի մատնված լինելու փաստի ու ճակատագրի հանդեպ,
բլոկադայի մասին գրվել է ընդամենը 5 մատի շրջանում հաշվվող հայտնի լրատվականներում, գուցե միայն մեկ` BBC, այն էլ հպանցիկ, ոչ խորքային ու առանց մեղադրանքի Ադրբեջանի կողմին,
գնահատականների մեջ շատ վերացական ու ոչ հասցեական են գտնվել միջազգային կառույցները, միայն հատուկենտ պաշտոնյաներ են ուղիղ մեղադրանք հնչեցրել Ադրբեջանի հասցեին,
Իսրայելի համար հավաքական արևմուտքը լալահառաչ վայնասուն բարձրացրեց, հետո պարզվեց բոլորը հրեա են, քիչ էին մնում լացել «անարդար» պատերազմի ու զոհերի համար, բայց 2020-ից իրենց հողի ու արևի տակ ապրելու իրավունքի համար զոհված, խոշտանգված, տնավեր եղած հայերի վրա թքած ունեն բոլոր էդ լացողները (Բլինքեն, Բայդեն , Բրիտանիայի վարչապետ & co),
100.000-ից ավելի մարդու մի տեղից վերցրին դրեցին մի ուրիշ տեղ, ու ՄԱԿ արձանաԳՐԻՉներն արձանագրեցին ՈՉ ՄԻ ԲԱՆ,
30 տարի գործող պետությունը, թեև չճանաչված, բայց կայացած` իր բոլոր համակարգերով ու ինստիտուտներով, մի օրում գրչի մի հարվածով ու դավաճանի իջեցրած նշաձողով «փակեցին», իսկ աշխարհը լրիվ օքեյ ա դրա հետ, բայց վիձիծե լի Իսրայելին կարելի ա Մեծ Սիոնի գաղափարի համար մի ամբողջ պետություն վարի տալ ու տարածքներ գրավել,
եվ վերջում, ոչ մի գրողի տարած միջազգային հանրություն գոյություն չունի, եղունգ ունես, գլուխդ քորի, ոչ մեկի վրա հույս մի' դիր, թե չէ մի օր ազգակործան մի պատուհասի կկարգեն գլխիդ տեր ու փուռը կտան մի ողջ ազգի, անուն էլ կդնեն «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»։