Քանի դեռ մենք ազգադավի իշխանության տակ ենք, մեզ էլ հետը հանձնելու է թշնամուն. Արթուր Հայրապետյան
PoliticsԵրկրում պատերազմից հինգ է պակաս, Դագաղ-նիկոլը ակադեմիական քաղաք շինելու մասին է խոսում։ Երբ ասում ենք, որ մեզ շեղում են բուն թեմաներից, արդեն խնդալս էլ չի գալիս, որովհետեւ շեղել-չշեղել, սակայն ինչ տարբերություն։ Ու եթե սա կառուցելու մասին բան է ասում, դա նշանակում է, որ քանդելու է։ Ամբողջ երկիրը անկլավի տակ է դրել, ու թե ինչ ճակատագիր է սպասվում Հայաստանին գերագույն գլխավոր հոգեկան հանցագործը մինչեւ վերջ գնալու է` Արցախի ճակատագրի հետքերով։ Հերթով հանձնելու է գյուղ ու քաղաք, իսկ մենք ինչպես Արցախի դեպքում ոչինչ չկարողացանք անել, նույնն էլ Հայաստանի դեպքում է լինելու։
Արցախի մեր հայրենակիցներին գոնե կարողացանք լավից-վատից ընդունել, մենք ո՞ւր ենք քոչելու։ Ու քանի դեռ մենք ազգադավի իշխանության տակ ենք, մեզ էլ հետը հանձնելու է թշնամուն։ Բաքվի բանտերում հայերին դատում են, Երեւանի բանտերում հայերին դատում են։ Թշնամիներով տիրացել են մեր Հայրենիքին։ Ով ինչ ունի դրել է վաճառքի։ Հույս չկա, իրենց խոստացած բռնաբարված ապագան էլ գիտակցողը գիտակցում է` հեռանում։ Մենք չենք հասցնելու քոչել.... քանի դեռ ոչինչ չի ձեռնարկվում ազգակործաններին հեռացնելու, ազգակործաններն են մեզ հեռացնելու։ Հիմա հանգիստ, ամեն մեկս մեր գործին... լավ։