Ինչ է սպասվում Հայաստանին՝ Տիգրանաշենն ու Ոսկեպարը կորցնելու դեպքում
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նախորդ տարվա մայիսի 20-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն, առանց կոնկրետ անուններ տալու, անդրադառնալով այն տեղեկություններին, որ ենթադրվում է Տավուշի մարզից՝ 5 և Արարատի մարզից՝ 1 գյուղ հանձնել Ադրբեջանին, հայտարարել է, որ միջազգային գործընկերների հետ ձեռք են բերվել նախնական համաձայնություններ, և այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: Հետո էլ հաստատակամորեն հայտարարել էր, որ ստորագրելու է այդ փաստաթուղը։
Գաղտնիք չէ, որ Տիգրանաշենը հանձնելով՝ բազմաթիվ խնդիրներ են առաջանալու Հայաստանի համար: Տիգրանաշենի հանձնման դեպքում Երեւանը Վայոց ձորին, Սյունիքին, այնտեղից էլ Իրանի Իսլամական Հանրապետությանը կապող միջպետական մայրուղու մի հատվածի վերահսկողությունը կանցնի Ադրբեջանին՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով: Եթե Տիգրանաշենը հանձնվի՝ Հայաստանը միայն մեկ ճանապարհ կունենա դեպի Արցախ և Իրան՝ Վեդի գյուղով։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը կստանա Հայաստանի կենտրոնական հատվածի վրա հարձակման անհրաժեշտ ցատկահարթակ և իր համար նվազագույն սպառնալիքի դեպքում (նույնիսկ մտացածին սպառնալիքի դեպքում) կկարողանա կտրել Սյունիքը երկրի մնացած հատվածից։
Մանրամասներն՝ այստեղ