Մի շարք քաղաքական ակտիվ նախաձեռնությունների կողմից պահանջագիր ծանուցումներ են ուղարկվել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերին
Politics«Բաբոն Տեր ա» կանանց նախաձեռնության և մի շարք այլ քաղաքական ակտիվ նախաձեռնությունների կողմից պահանջագիր ծանուցումներ են ուղարկվել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերին՝ «ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ և «ՀԱՆՐԱՅԻՆ ՁԱՅՆ» կուսակցության բոլոր ընտրված ավագանու անդամներին` անհատապես։
Նամակի բովանդակությունը ստորև.
«Մենք՝ ներքոստորոգյալներս ու Երևանի բազմաթիվ բնակիչները, սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններին մեր ձայնը տվել ենք քաղաքական այն ուժերին, որոնք մեր կարծիքով չեն հանդիսանում Նիկոլ Փաշինյանի ռեժիմի սպասարկուներ։
Ձեր ընտրությունը՝ որպես ավագանու անդամ, ապահովվել է բացառապես այդ ձայների շնորհիվ:
Շեշտենք, որ Ձեր քաղաքական ուժին տրված վստահության քվեն պայմանավորված է եղել այդ ուժի ընդդիմադիր կեցվածքով և այն ակնկալիքով, որ չեք համագործակցելու և ձեր ձայները չեք օգտագործելու հօգուտ իշխանական ներկայացուցչի:
Սույնով հիշեցնում ենք, որ մենք՝ ձեր ընտրողները, ներկայիս ռեժիմի հետ որևէ համագործակցության, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության հաղթանակին որևէ կերպ նպաստելու մանդատ Ձեզ չենք տվել։
Այդ իսկ պատճառով, պահանջում ենք ցուցաբերել միասնականություն և հետևողականություն՝ բոյկոտելու հոկտեմբերի 10-ին կայանալիք ավագանու անդրանիկ նիստը՝ թույլ չտալով, որ ներկայիս իրավիճակի համար պատասխանատու իշխանությունն ամրագրի իր հաղթանակը մայրաքաղաք Երևանում:
Պահանջում ենք ցուցաբերել քաղաքական կամք ու հասունություն և չներկայանալ քաղաքապետի ընտրությունների նիստին: Հակառակ դեպքում, Դուք ամբողջական և անձնական պատասխանատվություն եք կրելու երկիրը դավաճանած իշխանության վերարտադրության համար՝ դառնալով նրա բացահայտ հանցակիցը, դրանից բխող բոլոր հետևանքներով»։
Նամակին միացել են՝
Բաբոն Տեր ա հայ կանանց նախաձեռնություն
«Քաղաքական հայ» ակումբ
Ակն ընդ ական վավերագրողների համայնք
«Ազգությունս՝ հայ» նախաձեռնություն
Միացի'ր պահանջին