«Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել Կարապետյան
Politics«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի այսօրվա կալանավորումը և ասել, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները ճչացող անարդարություն է համարում: «Ռուբենը հայտնի է առաջին հերթին որպես բարեգործ, բարերար, մարդ, որը հսկայական աշխատանք է կատարել բարեգործության ոլորտում Ռուսաստանում, Հայաստանում, միջազգային մարդասիրական նախաձեռնություններ իրականացրել։ Ռուբենին ճանաչում եմ որպես իրական հայրենասերի, ով իր ժողովրդի հետ միասին անցել է հայրենիքին պատուհասած ծանր փորձությունների միջով»,- նշել է նա։
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը նշել է, որ միշտ աջակցել է Վարդանյանի մարդասիրական ծրագրերին, մասնավորապես «Ավրորա» նախաձեռնությանը, որի նպատակն է գլոբալ հումանիտար խնդիրներ լուծել և ոչ բռնի կերպով փոխել աշխարհը։
«Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար»,- ընդգծել է Կարապետյանը։