Մենք Հայաստանը չենք տեսնում միութենական պետությունում. Թանդիլյան
PoliticsՄենք Հայաստանը չենք տեսնում միութենական պետությունում, մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ապրելու երկիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։
«Մեզ համար առաջնայինը Հայաստանի շահն է՝ անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից եւ ուժային կենտրոններից»,-նշեց նա։
Թանդիլյանը նկատեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները հնարավորություն են ստեղծել, որպեսզի հակառակորդը ոտնձգություն կատարի երկրի ինքնիշխանության նկատմամբ:
«Այսօր մեր ինքնիշխան տարածքներում ադրբեջանական զորքեր են գտնվում։ Փաշինյանի վարած քաղաքականությունը կործանարար է մեր պետականության համար։ Մենք չպետք է Հայաստանը դարձնենք բախման գոտի, եթե չենք ուզում, որ մեր պետությունը վերանա։ Հիմա իշխանությունները, անհեռատես քաղաքականություն վարելով, հենց դրանով են զբաղված։ Ընդ որում, նրանք վախենում են, որ մենք ժողովրդավարական ճանապարհով կգանք իշխանության»,-հավելեց Թանդիյանը։