«Ապրելու երկիր» կուսակցության հրավերով Հայաստանում է Շվեյցարական «Բարտոլետ» ճոպանուղիների նախագծման և կառուցման ընկերության ներկայացուցիչը
Politics«Ապրելու երկիր» կուսակցության հրավերով Հայաստան է ժամանել Ճոպանուղիների
նախագծման և կառուցման շվեյցարական առաջատար «Բարտոլետ» ընկերության
Արևելյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Դմիտրի Սասնովիչը։
Սեպտեմբերի 14-ին «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի
քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը, Կուսակցության համահիմնադիր,
ավագանու թեկնածու Մեսրոպ Առաքելյանը և կուսակցության այլ թիմակիցներ ու
ավագանու թեկնածուներ Դմիտրի Սասնովիչի հետ շրջայց կունենան Երևանի այն
հատվածներում, որտեղ նախատեսվում է կառուցել ճոպանուղային հանգույցները,
կքննարկեն Երևանում քաղաքային ժամանակակից ու անվտանգ ճոպանուղու համակարգ
ներդնելու հեռանկարները, համագործակցության հնարավոր ուղիները։
Դմիտրի Սասնովիչը և «Ապրելու երկիր» կուսակցության թիմը ժամը 12։50-ին
կլինեն Երևանի բանալու մոտ՝ Կասկադի վերևի հատվածում։ Դմիտրի Սասնովիչը
կներկայացնի իրենց փորձը, դիտարկման արդյունքներն ու կպատասխանի
լրագրողների հարցերին։
Շրջայցը բաց է լուսաբանման համար։
Շնորհակալություն համագործակցության համար։