Երևանի սիրելի բնակիչներ, հյուրեր, շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ այսօր ներկա գտնվելու համար
PoliticsԵս գիտեմ, որ քարոզարշավի մեկնարկից առ այսօր յուրաքանչյուրիս մտահոգությունը եղել և մնում են մեր պետության անվտանգային խնդիրները և ես ամենասկզբից էլ համարել եմ, որ յուրաքանչյուրս մեր տեղում պետք է մեր աշխատանքը լավ կատարենք, որպեսզի կարողանանք լուծել ոչ միայն մեր առջև կանգնած խնդիրները, այլև այն խնդիրները, որոնք կախված են մեր մասնակցությունից։
Գիտեք, ինչպես յուրաքանչյուր ընտանիքում, պետության մեջ էլ լինում են խնդիրներ, և Աստված մի արասցե, նաև ընտանիքներում լինում են դժբախտ դեպքեր, բայց ընտանիքի յուրաքանչյուր անդամ շարունակում է կատարել իր առջև դրված պարտականությունը․տան երեխաները ստանում են սնունդ, տան մաքրությունն է իրականացվում և ընտանիքը շարունակում է գործել։
Գուցե ոչ բնականոն կերպով, բայց շարունակում է գործել։
Այդպես են նաև մեր պետության առջև կանգնած խնդիրները։
Երևանը մեր պետության մի տարրն է և սրանք հերթական ընտրություններ են և ինչպիսի քաղաքային իշխանություն էլ որ ձևավորվի, հինգ տարի շարունակ այդ մարդիկ լուծելու են մեր քաղաքի խնդիրները, առարկայական, առաջին անհրաժեշտության խնդիրները։
Չի կարող քաղաքի աղբահանությունը կանգնեցվել, չի կարող տրանսպորտային համակարգը կանգնեցվել, լինի իրավիճակը էսպիսի լարված, թե ավելի սրվի, Աստված մի արասցե, քաղաքը պետք է շարունակի գործել և որպես ավագանու անդամ ես պատասխանատու եմ շարունակելու կատարել այն աշխատանքը, որը կատարել եմ վեց տարի շարունակ և շարժվել առաջ նոր շնչով։