Նյու Դելիում արված պնդումը չի համապատասխանում իրականությանը. ԱԺ նախագահի խոսնակը պատասխանել է Լավրովին
PoliticsPast.am-ը գրում է.
«ՌԴ Արտաքին գերատեսչության ղեկավարի` սեպտեմբերի 10-ին Նյու Դելիում արված պնդումն այն մասին, թե ՀՀ ԱԺ նախագահ պարոն Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը` հղում անելով նոյեմբերի 9-ի հայտարարությանը, բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Որևիցե հղում նոյեմբերի 9-ի հայտարարությանը չկա և չի եղել, ինչի վերաբերյալ համացանցում գոյություն ունի համապատասխան տեսանյութ»,- այս մասին Past.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
«Հավատարիմ մնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը` ՀՀ ԱԺ ղեկավարը լիահույս է, որ ՌԴ-ին, այնուամենայնիվ, կհաջողվի վերականգնել 273 օր փակված Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը, կկարողանա ապահովել արդեն 3 տարի առկա ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը, ինչպես նաև` որպես երաշխավոր հետամուտ կլինի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերի լիարժեք իրականացմանը»,- հավելեց ԱԺ նախագահի խոսնակը: