Շնորհավորում եմ նորընտիր նախագահ պարոն Շահրամանյանին և Արցախի ողջ հերոսական ժողովրդին. Ավետիք Չալաբյան
PoliticsՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ընտրեց հանրապետության նոր նախագահին։ Այս ընտրությունը տեղի ունեցավ թշնամու կողմից անթաքույց ահաբեկման, ուժային ճնշումների, և նրա ներքին կամակատարների կողմից սադրանքների ֆոնին, չի բացառվում նաև թշնամու կողմից հետագա սադրանքները:
Սակայն ոչ արտաքին թշնամու, ո՛չ նրա ներքին կամակատարների պատճառով Արցախի պետականության ընթացքը չպետք է խաթարվի, և յուրաքանչյուրս մեծ անելիք ունենք այստեղ։
Շնորհավորում եմ նորընտիր նախագահ պարոն Շահրամանյանին և Արցախի ողջ հերոսական ժողովրդին, ցանկանում եմ կամք, իմաստություն ու տոկունություն՝ հաղթահարելու մեզ բաժին ընկած բոլոր փորձությունները: