Սամվել Շահրամանյանին հարգում եմ, նրանց կողքին ենք լինելու, ովքեր պայքարում են, որ Արցախը հայկական մնա․ Ռուբեն Վարդանյան
PoliticsԱրցախի նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանին ճանաչում եմ և հարգում եմ, իսկ որպես պաշտոնյա գնահատական տալ չեմ կարող, քանի որ նա նոր է պաշտոնավարում։ Այս մասին ասաց հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանն իր և Մանե Թանդիլյանի համատեղ ասուլիսի ժամանակ։
Արցախի նախկին պետնախարարը հայտարարեց, բոլոր այն ուժերը, որոնք պայքարում են, որ Արցախը մնա հայկական, կանգնած են այդ ուժերի կողքին։
«Բոլոր այն ուժերը, որոնք ընդունում են այն գաղափարը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում ընդունելի են մեզ համար։ Մեր նպատակն է համախմբել այն ուժերը, որոնց նպատակն այն է, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում։ Մենք նաև համագործակցելու են պետության հետ, որ միասին կարողանանք այդ ճանապարհն անցնել։ Այն ուժերը, որոնք ուրիշ բան են առաջարկում, մենք չեն կարող իրենց հետ համագործակցել, դրանք վտանգավոր դեր են խաղում»,- նշեց նախկին բարձրաստիճան պաշտոնյան։
Ռուբեն Վարդանյանի դիտարկմամբ՝ այս իրավիճակում սխալ է պաշտոնի համար կռվել, միակ հարցն այն պետք է լինի, ինչ անել, որ Արցախը մնա հայկական։