Այս կամ այն պատվիրատուի սոցիոլոգիական նախասիրությունները քաղաքական իսկական գործընթացների վրա նվազագույն ազդեցություն ունեն․ Վաղարշ Բալիշյան
PoliticsՔաղաքական վերլուծաբան Վաղարշ Բալիշյանը ֆեյբուքյան իր էջում գրում է․
Պրոցեսը հանգրվանելու է ..քաղաքական իրողություն է դառնալու ընդդիմադիր 50+կոալիցիան։
Այս կամ այն պատվիրատուի սոցիոլոգիական նախասիրությունները քաղաքական իսկական գործընթացների վրա նվազագույն ազդեցություն ունեն :
Իսկ ահա հիմնավոր քաղաքագիտական ու սոցիոլոգիական հետազոտությունները երևան են գալիս հիմնավորապես ապացուցելու , որ քաղաքական պրոցեսը այս փուլում հանգրվանելու է ընդդիմադիր կոալիցիայի ՛՛50+ ՛՛ հնարավորության կետում:
Այսինքն ըստ էության.
Գործող իշխանական ուժը ՝ ՔՊ-ն զրկված է միայնակ 50+ դեմարկացնելու հնարավորությունից ,իսկ ահա որևէ այլ ուժի հետ կոալիցիա ձևավորելու ռեալ հնարավորությունը ձգտում է զերոի:
Ընդդիմադիր քաղաքական ասպեկտում առնվազն երկու երեք քաղաքական ուժերի ՝ ինքնուրույն 50+ գեներացնելու հնարավորությունը , թեկուզ և թույլ , բայց միանգամայն հնարավոր Է : Իսկ ահա ընդդիմադիր կոլալիցիոն 50+ չափազանց ռեալ ու քաղաքականապես իրատեսական է , ավելի ՝ խիստ հնարավոր :
Հ.գ և չափազանց տրամաբանական է , որ իշխանական թևին իրական սոցիոլոգիան սրա մասին անպայմանորեն հուշում ու ակնարկում է, ինչն էլ դառնում է ՔՊ քաղաքական անհանգստության ու դրա քաղաքական վարքագծի վայրուվեյրումների պատճառ :
Եվ ահա , հենց այս համատեքստում է պետք դիտարկել ՔՊ կողմից , ընդդիմադիր երկու ուժերի ՝ Մանե Թանդիլյան, Հայկ Մարության , ակտիվ ու ֆեյքային թիրախավորումներն ու գրոհները: