ՔՊ-ի թեկնածուների մի մասը 4-րդ դասարանի կրթություն չունի, որ գան ինձ մոտ քննություն հանձնեն՝ դուրս կմնան. Առաքելյան
PoliticsԵս հրավիրում եմ բանավեճի իշխանության ցանկացած ներկայացուցչի. Թող գան, տեսնենք՝ ինչ հարց ունեն մեզ տալու: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը:
«Թող ասեն «Ապրելու երկրի» «մեղքերը» որոնք են, որ Մանե Թանդիլյանի որդիները աշխարհի լավագույն բուհերում են սովորո՞ւմ: Նիկոլ Փաշինյանի երեխան էլ է այսօր արտասահմանում սովորում: Տիգրան Ավինյանն էլ է արտասահմանում սովորել; ու չգիտեմ ոնց է բանակից ազատվել: Դա՞ է մեր մեղքը: Թող բացատրեն, պատասխանեն:
Թե՞ նրա մասին խոսենք, որ ՔՊ-ի թեկնածուների մի մասը 4-րդ դասարանի կրթություն չունի, որ գան ինձ մոտ համալսարանում քննություն հանձնեն՝ դուրս կմնան: Մենք չենք պատրաստվում նման բաներից խոսել, մենք ուզում ենք խոսել մեր ծրագրերից:
Իսկ մարդիկ, որոնք կարմիր գծերն անցնում են, այդ ցուցակը արձանագրվում է եւ սեպտեմբերի 18-ից հետո իրենք իրենց պատասխանը կստանան»,-ընդգծեց նա: