Երևանի ավագանու ընտրությամբ՝ ընտրելու եք նաև Հայաստանի ուղղությունը․ «Մայր Հայաստան» դաշինքն Էրեբունիում է
Politics«Մայր Հայաստան» դաշինքի անդամները՝ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, Էրեբո
Իսկ երեկոյան 18։30–ին Էրեբունի համայնքի Խաղաղ Դոնի 23 հասցեից տեղի կունենա երթ։
Երևանում անհնար է դառնալու ցանկացած բարեփոխում, որը չի իրականացվի կենտրոնական իշխանության թրի տակ՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։ Հետեւաբար, ասաց նա, ովքեր կասեն՝ իբր իրենք Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմադիր քաղաքապետ են աշխատելու, նշանակում է՝ կա՛մ մոլորյալ են, կա՛մ ստախոս։
«Երեւանի կառավարումը եւ արդիականացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ լինի ամբողջական իշխանափոխություն, եւ երբ հնարավոր լինի բարեփոխել կառավարման համակարգը։ Կենտրոնական իշխանությունից կախվածությունը հնարավորություն չի տա տեղական ինքնակառավարում իրականացնել»,-վստահեցրեց նա։
Սա է պատճառը, որ «Մայր Հայաստան» դաշինքը համապետական եւ տեղական նշանակության բոլոր խնդիրների լուծումը տեսնում է ամբողջական իշխանափոխության միջոցով եւ համոզված է, որ ամբողջական իշխանափոխությունը ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ հանրապետությունում հնարավորություն կտա իրական ու դրական փոփոխություններ իրականացնել։ Իսկ ամենագլխավորն այն է, ասաց Անդրանիկ Թեւանյանը, որ ամբողջական իշխանափոխությունը Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման երաշխիքն է։
«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է թուրք-ադրբեջանական զույգի բոլոր նախապայմանները, բավարարում է նրանց պահանջները, որի հետեւանքով մեր 120 000 արցախցիներ հայտնվել են պաշարման մեջ, հարցականի տակ է հայտնվել Հայաստանի գոյությունը,-նշեց նա,-Սեպտեմբերի 17-ին ընտրելու եք ոչ միայն ավագանի, այլ նաև Հայաստանի ուղղությունը․ դեպի պատերա՞զմ, թե՞ դեպի խաղաղություն, դեպի պարտությո՞ւն, թե՞ դեպի հաղթանակ, դեպի անվտանգությո՞ւն, թե՞ դեպի նորանոր կորուստներ։ Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին և ձեր «ո՛չ»-ն ասել վարվող քաղաքականությանը»։
«Մայր Հայաստան» դաշինքի կարգախոսն է՝ «Միացի՛ր, որ փոխենք»։