Ամեն անգամ համոզվում ենք, թե որքան են մարդիկ մտահոգ մեր քաղաքի խնդիրներով․ Մանե Թանդիլյան
Politics«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այն ջերմությունը, որ ստանում ենք Երևանի տարբեր թաղամասերում, այն վստահությունն ու հույսը, որ մարդիկ կապում են մեզ հետ՝ էլ ավելի է պարտավորեցնում ու ոգևորում նոր ուժով ու հաստատակամությամբ գնալ մեր գծած ճանապարհով։
Քիչ առաջ Սարի թաղում էինք, հիմա՝ Էրեբունիում։
Ամեն անգամ համոզվում ենք, թե որքան են մարդիկ մտահոգ մեր քաղաքի խնդիրներով։