Սա պայքար է ընդդեմ նվաստացման և անզորության․ Սուրեն Պետրոսյան
PoliticsՄենք այս ընտրություններին մասնակցում ենք հեղափոխություն հանուն ինքնության օրակարգով, որը մեր իրականության վերարժևորման և մեր դերի վերաիմաստավորման օրակարգն է։ Այս օրակարգի հիմքում ընկած է ցանկացած խորքային փոփոխության հավերժական շարժիչ ուժը, այն է՝ Սեփական ճակատագրի հիմնական դերակատարը լինելու գիտակցումը և պայքարի կամքի ձևավորումը։ Սա խորքային փոփոխությունների տանող միակ ճանապարհն է, որը անգամ պատմության մեջ այլընտրանք չի ունեցել։
Այս պայքարը սկսվում է Երևանից՝ համայն հայության մայրաքաղաքից, և, այսօր Երևանցուն է տրված այդ կարևորագույն փոփոխությունը իրականացնելու բացառիկ առաքելությունը։
Սա պայքար է ընդդեմ նվաստացման և անզորության սա պայքար է հանուն ինքնության և արժանապատվության
#ՊայքարիրԵրևան
#12