Կիսում եմ բարեկամ վրաց ժողովրդի խորը վիշտը․ Մանե Թանդիլյան
Politics«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Վրաստանի Ռաճայի շրջանում ավերածություններ պատճառած աղետը նաև մարդկային կյանքեր է խլել:
Կիսում եմ բարեկամ վրաց ժողովրդի խորը վիշտը։ Զոհերի հարազատներին անկեղծ ցավակցություններս եմ հայտնում և մաղթում ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: