Հայ կերպարվեստի բացառիկ տաղանդը մեզ թողել է անգին ժառանգություն, որը պարտավոր ենք պահել ու պահպանել. Մանե Թանդիլյան
Politics«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Նշանավոր գեղանկարիչ, «լույսից գույն կերտող» հանճարի՝ Մինաս Ավետիսյանի 95 ամյակն է այսօր։
«Լույսն ինձ մոտ գույն է… Ես կյանքին հեռվից եմ նայում, դրա համար էլ իմ նկարներում մանրուքները տեսանելի չեն»,- ասում էր Մինասը, ու հենց դրա համար հայկական բնաշխարհն ու գյուղական կյանքը Ավետիսյանի բնանկարներում ամենավառը, գունեղն ու լուսավորն են։
Հայ կերպարվեստի բացառիկ տաղանդը մեզ թողել է անգին ժառանգություն, որը պարտավոր ենք պահել ու պահպանել։