Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրը և ցանկանում՝ ապրել հզոր, անվտանգ ու արդար պետությունում. Ավետիք Չալաբյան
PoliticsՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,,
Այսօր մենք նշում ենք Սահմանադրության օրը: 1995 թ. հուլիսի 5-ին ընդունվեց երրորդ հանրապետության առաջին Սահմանադրությունը, և այս օրը դարձավ մեր պետության կարևոր տոներից մեկը:
Ըստ մեր Սահմանադրության երկրորդ հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։»
Այսօր ի պաշտպանություն մեր Սահմանադրության և նրա անփոփոխելի հիմքերի, մենք ձեռնարկել ենք «Հայաքվե»նախաձեռնությունը, որի հիմք են հանդիսանում ՀՀ Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունն, ինչպես նաև ՀՀ Գերագույն Խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը։ Մեր համաքաղաքացիները,, «Հայաքվե» նախաձեռնության շրջանակներում, փաստացի իրացնում են իրենց հիմնարար սահմանադրական իրավունքը, իրենց մասնակցության միջոցով առաջ տանելով այն օրենսդրական նախաձեռնությունը, որը խիստ պատիժ է նախատեսում Սահմանադրության հիմքերի խարխլման համար:
Այսօր մասնակցելով «Հայաքվեին», դուք ոչ միայն պաշտպանում եք Արցախը, այլ նաև Հայաստանի երրորդ հանրապետության սահմանադրական կարգը և մեր պետության ինքնիշխան ապագան։ Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրը, և բոլորիս ցանկանում եմ ապրել հզոր, անվտանգ ու արդար պետությունում, մեր սուրբ Արարատ լեռան հովանու ներքո: