ՔՊ-ի ավագանիները մանդատից զրկվեցին. նրանց ձգտումը Տաթևի զարգացումը չէր. ԱԵ խմբակցության ղեկավար
Politics«Տաթևում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական համարներով ավագանու մանդատներ ստացած ավագանու անդամների ձգտումը ամենևին էլ համայնքի զարգացումը և բնակչության հոգսերով ապրելը չէր, դրա համար որոշեցինք նրանզ զրկել մանդատներից»։
24News-ը զրուցել է ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանի հետ։
Հարզազրույցի ընթացքում խոսվել են համայնքի ավագանու «ՔՊ» խմբակցության անդամների մանդատները վայր դնելու պատճառների, համայնքում իրականացվող ծրագրերի, դրանց արդյունավետության և զարգացման հիմնական ուղղությունների կարևորության մասին։