Դատապարտում եմ Արմեն Աշոտյանի կալանավորումը. Ավետիք Չալաբյան
PoliticsՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դատապարտում եմ Արմեն Աշոտյանի կալանավորումը, ինչպես նաև ցանկացած քաղաքական գործչի ազատազրկում՝ առանց մեղքը ապացուցված լինելու, և օրինական ուժի մեջ մտած, հիմնավոր դատավճռի:
Այս իշխանության համար կալանքը հակառակորդների դեմ պայքարի հիմնական միջոց է դարձել այն պայմաններում, երբ իրենք այլևս զբաղված են հայրենիքի բացահայտ հանձմամբ, և օր օրի կորցնում են նույնիսկ իրենց ընտրած քաղաքացիների աջակցությունը:
Այս քաղաքական հոգևարքը սակայն հավերժ չի, ամեն մեկին էլ կալանավորել հնարավոր չի, իսկ յուրաքանչյուր ազատազրկվածի փոխարեն, պայքարի դուրս կգան նորերը: Վաղ թե ուշ, մենք կազատվենք այս իշխանությունից և իր բերած հոռի բարքերից, եթե նույնիսկ ստիպված լինենք դրա համար վճարել սեփական ազատությամբ, մինչ այդ կամք և տոկունություն եմ ցանկանում նրանց ապօրինությունից տուժած բոլոր անձանց: