Ընտրվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի Գործադիր կոմիտեն. Համակարգողը Ռուբեն Վարդանյանն է
Politics«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի՝ հունիսի 12-ին կայացած նիստում ընտրվել է Շարժման Գործադիր կոմիտեն:
Աշխատանքային խմբի կողմից Խորհրդին է ներկայացվել Շարժման Գործադիր կոմիտեի առաջին կազմի ընտրության կարգը, որը հաստատվել է միաձայն։ Համաձայն կարգի՝ Գործադիր կոմիտեի անդամները կարող են ընտրվել Շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմից:
Գործադիր կոմիտեն ընտրվել է հետևյալ կազմով՝
Գործադիր կոմիտեի համակարգող՝ Ռուբեն Վարդանյան,
անդամներ՝ Դավիթ Մանուկյան, Նարինե Աղաբալյան, Անդրանիկ Սարգսյան, Գարիկ Աբրահամյան և Հայկ Ավանեսյան։
Գործադիր կոմիտեն իրականացնելու է Շարժման գործունեության ընթացիկ ղեկավարումը։