Պահը ճակատագրական է, հապաղումը հանգեցնելու է անդառնալի հետևանքների․ «Արցախի անվտանգության եվ զարգացման ճակատ»
Politics«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել.
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը կառուցվածքային առումով արդեն ձևավորվել է, հունիսի 1-ին տեղի է ունեցել շարժման հիմնադիր ժողովը, ընտրվել է շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմը։ Հաստատվել է շարժման Կանոնագիրը և ընդունվել է հիմնադիր համաժողովի՝ հայ ժողովրդին ուղղված դիմումը:
Մեզ հաջողվեց ԱԶԱՏ, ԱՆՎՏԱՆԳ, ԵՐՋԱՆԻԿ և ՀԱՅԿԱԿԱՆ Արցախ ունենալու գաղափարի շուրջ միավորել քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և բազմաթիվ: