Եվրոպական Միությունը Հայաստանում դեսպանի թեկնածու է առաջադրել
Politics
Եվրոպական Միությունը Հայաստանում դեսպանի թեկնածու է առաջադրել։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը, հայտնել է ԵՄ դիվանագիտական ծառայությունը:
Տարածված հաղորդագրությունում նշվում է, որ ԵՄ պատվիրակության նոր ղեկավարի թեկնածուն հույն դիվանագետ Վասիլիս Մարագոսն է։ Նա Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունում Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի բաժնի ղեկավարն է: Ավելի վաղ Մարագոսը տնօրինությունում աշխատել է որպես Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նաև հայտարարել է պատվիրակությունների ղեկավարների շուրջ 40 առաջադրումների մասին:
Հայաստանում ԵՄ դեսպանի պաշտոնը 2019-ից զբաղեցնում է Անդրեա Վիկտորինը։