Հավատը մեր եկեղեցու եւ ավանդույթների նկատմամբ մեզ ուժ է տալու հաղթահարել այսօրվա դժվարությունները. Ռուբեն Վարդանյան
Politics«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր մենք նշում ենք Քրիստոսի հրաշափառ հարության տոնը` Սուրբ Զատիկը:
Իր նշանակությամբ Սուրբ Հարության խորհուրդն ավելին է, քան եկեղեցական տոնը: Այն համախմբում և զորացնում է բոլորիս, վերածնում, նորոգում և ամրապնդում է հավատը սեփական ուժերի հանդեպ, հիշեցնում է մեր արմատների, քրիստոնեական մեր դարավոր ավանդույթների ու արժեքների մասին, որոնց համատեքստում այսօրվա մարտահրավերներն ընդամենն անցողիկ դրվագ են թվում։
Վստահ եմ , որ հավատը մեր եկեղեցու, մեր արժեքների ու ավանդույթների նկատմամբ մեզ անպայման ուժ է տալու հաղթահարելու այսօրվա դժվարությունները:
Այստեղ՝ Արցախում, այս լուսավոր տոնի խորհուրդն ավելի քան ընկալելի ու առարկայական է դառնում, քանի որ այն նաև ավելի միասնական ու համախմբված, ավելի հաստատակամ լինելու կոչ է։
Շնորհավոր Սուրբ Զատիկ:
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի: