Արցախի խնդիրը ոչ միայն արցախահայության, այլ ողջ հայության ու հայկական աշխարհի խնդիրն է. Ռուբեն Վարդանյան
Politics«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Ֆրանսիայում հեռարձակվող հայկական RADIO AYP FM հետ հարցազրույցում խոսել եմ այն մարտահրավերների մասին, որոնց առջև այսօր կանգնած է Արցախը:
Ֆրանսահայությունը միշտ ակտիվ դերակատարություն է ունեցել Հայաստանի ու Արցախի շահերը բարձրաձայնելու հարցում, և ես շատ եմ կարևորում նրանց հետ շփումն ու տեղեկության փոխանցումը: Մենք բոլորս շատ լավ պետք է գիտակցենք, որ Արցախի խնդիրը ոչ միայն արցախահայության, այլ ողջ հայության ու հայկական աշխարհի խնդիրն է:
Այստեղ հրապարակում եմ մի հատված հարցազրույցից: