ՊԵԿ-ից հերքում են. Բադասյանը հրաժարական չի տալու
PoliticsԱյսօր ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հրաժարական է տալու։ Past.am-ը դիմեց ՊԵԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լուսինե Մկրտչյանին, որը հերքեց այդ տեղեկությունը:
«Շրջանառության մեջ դրվող տեղեկությունը որևէ աղերս չունի իրականության հետ,- մեզ հետ զրույցում ասաց նա և հավելեց, - ՊԵԿ-ում առկա է բարեփոխումների լայն օրակարգ, որով էլ զբաղված է ՊԵԿ նախագահը»: