Արևմուտքը Հայաստանին չի զինի Փաշինյանի օրոք. Չալաբյան
Politics«Փաշինյանական վարչախմբի համար կարևորը ոչ թե Արցախն է կամ Հայաստանի սահմանների անվտանգությունը, այլ բացառապես սեփական իշխանության պահպանումը, որը չի կարողանա այլևս պահել, եթե Ադրբեջանին հանձնի Արցախը»։
«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է այդ մասին ասել օրեր առաջ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի հոշոտմանը հանձնելով արցախցիներին հանձնողները կկնքեն սեփական մահկանացուն։ «Մեզ պետք է այնպիսի իշխանություն, այնպիսի գերագույն գլխավոր հրամանատար, որն իսկապես կռվում է թշնամու դեմ, ոչ թե լարախաղացությամբ է զբաղվում և ժամանակ ձգում՝ խոստանալով «Խաղաղության պայմանագիրը», որն անվանում են խաղաղության իրականում կապիտուլացիայի պայմանագիր է , որով այս իշխանությունը Արցախի մեր հայրենակիցներին հանձնում է թշնամու ողորմածությանը,-նշել է Ավետիք Չալաբյանը և հավելել, թե Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարումը նշանակում է, որ տեղի է ունենալու տեղահանություն և ջարդ։
Հերթական անգամ հայի ջարդին ականատես չլինելու համար հասարակական, քաղաքական գործիչն անհրաժեշտ է համարում սեփական պետության պաշտպանության անկեղծ մղումը, ինչի առկայության դեպքում նաև աշխարհը Հայաստանին կզինի այնպես, ինչպես զինում է Ուկրաինայում, ինչը Փաշինյանի իշխանավարման ժամանակ պետք չէ սպասել։ «Քանի Փաշինյանն է մեզ չեն զինելու, ինքը կռվող չի, ինքը զենքը թշնամուն հանձնող է, ինչպես հանձնել է Ֆիզուլու տանկային զորամասը՝ ամբողջական կազմով»,- եզրափակում է Ավետիք Չալաբյանը։
Հասարակական-քաղաքական գործչի այս մտորումները վկայում են, որ Արցախն ու Հայաստանը փրկելու միակ ուղին Փաշինյանին Հայաստանում իշխանությունից հեռացնելն է, միջազգային հանրությունը հեռու չի գնալու սովորական դատապարտող հայտարարություններից, մինչդեռ այլ սեփական երկրի արժանապատվությունը գիտակցող և հանուն այդ հողի պայքարող իշխանության պարագայում միջազգային հանրությունն ինքն էլ արդեն շահագրգռված կլինի օգնելու Հայաստանին՝ գիտակցելով, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտումը լուրջ խնդիրներ կարող է հարուցել։
Լինա Արամյան