Սթիվեն Նիքսն Ալեն Սիմոնյանին է հանձնել IRI-ի կողմից Հայաստանի ամբողջ տարածքում արված սոցիոլոգիական հարցման արդյունքները
PoliticsՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին:
Կողմերը քննարկել են Ազգային ժողով-Միջազգային հանրապետական ինստիտուտ համագործակցության օրակարգն ու զարգացման ուղիները: Ընդգծվել է, որ IRI-ի հետ Ազգային ժողովի կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել են վերապատրաստման մի շարք դասընթացներ ամենատարբեր ոլորտներում, կլոր-սեղաններ, լսումներ:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Սթիվեն Նիքսն Ալեն Սիմոնյանին է ներկայացրել իրենց կազմակերպության ռազմավարական առաջնահերթությունները՝ ուղղված դատաիրավական, սահմանադրական բարեփոխումներին:
Նա ՀՀ ԱԺ նախագահին է հանձնել իրենց կազմակերպության կողմից վերջերս Հայաստանի ամբողջ տարածքում արված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք վերաբերել են օրենսդիր, գործադիր և իշխանության այլ ճյուղերին:
Հանդիպման ավարտին Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ համագործակցության շրջանակում կարևորվել է մարզերի և օրենսդրի գործունեության ոլորտներին քաղհասարակության ներգրավվածության նպաստումը: