Տոնայնության կոշտացում. ինչ-որ բան տեղի է ունենում ՌԴ վերահսկողությունից դուրս
PoliticsՌԴ արձագանքը բրյուսելյան հանդիպմանն ավելի քան կոշտ էր, ավելի քան ոչ երկիմաստ, թեպետ չեմ կարծում, որ Բրյուսել մեկնելուց թե՛ Հայսատանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարները չեն փորձել համաձայնեցնել իրենց գործողությունները նաև Ռուսաստանի հետ: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Փաշինյանը եռակողմ հանդիպումից առաջ հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Պուտինի հետ, ու չնայած առիթը տոնական էր, կապված հայ-ռուսական հարաբերությունների տարեդարձի հետ, բայց հասկանալի էր, որ դա ընդամենը պաշտոնական պատրվակ էր: Իրականում Փաշինյանը և Ալիևը խոսում էին առաջիկա հանդիպման շուրջ», - ասաց նա:
Ընդհանուր առմամբ, նշեց Հակոբյանը, Ռուսաստանը քաղաքական խանդի որոշ տեսարաններ ցույց է տալիս, բայց մինչ հիմա էլ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը գտնվում է Մոսկվայի կողմից վերահսկելի սահմաններում՝ կան կարմիր գծեր, որոնք կողմերը չեն անցնելու:
«Ռուսաստանի տրամաբանությունը հետրյալն է. կան եռակողմ ստորագրված փաստաթղթեր` Ռուսաստանի մոդեռատրությամբ, և չի կարող լինել առանց նրա: Զախարովայի երեկվա կոշտ հայտարարությունը ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ , ինչ-որ բան հայտնի է դարձել Ռուսաստանին, որը տեղի է ունենում իր վերահսկողությունից դուրս, կամ գուցե ձեռքբերված պայմանավորվածություններից դուրս»,- հավելեց նա:
Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ:
Ռեբեկա Հովհաննիսյան