Թեհրանում մեկնարկել է Պուտինի ու Էրդողանի հանդիպումը
PoliticsԹեհրանում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Նախատեսվում է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակը։
Այնուհետև կսկսվի Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որտեղ նրանք կխոսեն սիրիական խնդրի մասին։
Հուլիսի 19-ին Պուտինը մեկօրյա այցով ժամանել է Իրանի մայրաքաղաք։
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից հետո Իրանը ՌԴ նախագահի այցելած երրորդ երկիրն է։ Հունիսին Պուտինը Թուրքմենստանում մասնակցել է Կասպից ծովի գագաթնաժողովին, իսկ ավելի ուշ Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։