Հայկ Մարությանն ահազանգել է Ոստիկանություն կարմիր լույսի տակով անցնողների ու հայհոյողների մասին
PoliticsAravot.am-ի տեղեկություններով, հուլիսի 4-ին ժամը 04.30-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Հայկ Մարությանը եւ հայտնել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում է մասնավոր անձանց, որոնք կարմիր լույսի տակով են անցնում՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ, ինչպես նաեւ ավտոմեքենաներից մեկից հայհոյանքներ են հնչեցրել:
Կատարվում է նախաքննություն:
Ըստ տեղեկություններ՝ ոստիկանություն ահազանգողը Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է: