Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Գագիկ Ծառուկյանը 3 քրեական գործերից որեւէ մեկով ԱԱԾ–ում չի հարցաքննվել. մանրամասներ

Politics

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարցաքննվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ մյուսների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Հարուցված այդ երեք քրեական գործերից որեւէ մեկով չի հարցաքննվել։ Պարոն Ծառուկյանը հարցաքննվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, Սեդրակ Առուստամյանի եւ շատ այլ անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործով։ Երբ մեզ հրավիրել են ԱԱԾ՝ հարցաքննության, չեն էլ նշել, թե ի՞նչ գործի շրջանակներում ենք կանչվում։ Այսինքն՝ խուզարկությունից հետո միանգամից հրավիրել են։ Պարոն Ծառուկյանն էլ որպես օրինապահ քաղաքացի ու որպես ԱԺ պատգամավոր, չի մերժել հրավերը, եւ գնացել ենք ԱԱԾ»,- պատմեց Էմին Խաչատրյանը։

Հարցին՝ 8 ժամ տեւած հարցաքննության ընթացքում արդյոք առերեսում եղե՞լ է, Խաչատրյանն ասաց, որ առերեսման խնդիր չկար այնտեղ. «Գագիկ Ծառուկյանն այդ քրեական գործի շրջանակում հարցաքննվում էր առաջին անգամ։ Կարծում եմ, որ որեւէ հակասություններ չի կարող լիներ ցուցմունքների մեջ, քանի որ պարոն Ծառուկյանը քննության համար արժեքավոր տեղեկատվության չէր տիրապետում։ Մի շարք մեղադրող բնույթի հարցեր հնչեցվեցին, որոնք քննության այդ փուլում անթույլատրելի է, հաշվի առնելով նաեւ Ծառուկյանի ԱԺ պատգամավոր լինելու հանգամանքը, քանի որ նա անձեռնմխելիությունից է օգտվում։ Նրանց կողմից «Էկլեն ընդդեմ Գերմանիայի» նախադեպային որոշումով հարցաքննելը, ըստ էության, կասկածանքի շուջ հարցաքննվելը, մեղմ ասած, իրավաչափ չի, իսկ կոպիտ ասած՝ ապօրինի է»։

Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների այն հայտարարությանը, որ Գագիկ Ծառուկյանը վաղուց էր տեղյակ նշված քրեական գործերի մասին, փաստաբանն ասաց. «Գագիկ Ծառուկյանը կոնկրետ քրեական գործերի մասին տեղյակ չի եղել։ Իմ կարծիքով՝ պատգամավորները նկատի են ունեցել, որ ակնկալվում էր, որ քրեական գործեր կհարուցվեն կամ վարույթներ սկսեն։ Գագիկ Ծառուկյանն այս քրեական գործերի առկայության մասին իմացել է երեկ՝ վաղ առավոտյան ԱԱԾ աշխատակիցներն այցելել են իր բնակության հասցե եւ ներկայացրել են խուզարկության որոշումներ»։

Ուշագրավ է, որ, ըստ փաստաբանի, ընտրակաշառքների վերաբերյալ քրեական գործը հարուցվել էր դեռեւս փետրվար ամսին. «Ըստ մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի՝ հասկանալի է դառնում, որ այս գործերը բավական երկար ժամանակ հարուցված են եղել։ Խաղատների վերաբերյալ քրեական գործը հարուցվել է 2020 թվականի հունիսի 13-ին, ընտրակեղծիքների վերաբերյալ քրեական գործը հարուցվել է 2020 թվականի փետրվարի 1-ին»։

Հարցին՝ խուզարկության արդյունքում Ծառուկյանի առանձնատնից ի՞նչ է առգրավվել, փաստաբանն ասաց. «Մեր կարծիքով՝ քննության համար որեւէ նշանակություն ունեցող փաստաթղթեր չեն եղել, որոնք իրենք վերցրել են։ Տարել են ընդհանուր գրառումներ՝ իրենց բիզնես գործունեության վերաբերյալ, փոքր որդու համակարգիչն են վերցրել։ Կարծում եմ, որ կստուգեն ու կտեսնեն՝ միայն խաղեր է ու հետ կվերադարձնեն։ Օրինակ՝ կրիչ են վերցրել, որի մեջ ընտանեկան միջոցառումների տեսագրություններ են»։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին՝ Էմին Խաչատրյանն ասաց. «Դատախազի ԱԺ գնալը եւ միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ տեղեկություններն իրարամերժ են այս պահին։ Ես համոզված չեմ, որ կարող են նման կերպով զարգանալ իրադարձությունները։ Եթե նույնիսկ գնա, ապա կարող եմ ասել՝ որեւէ իրավական հիմք չկա պարոն Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ Հարուցված այս քրեական գործերը առաջին հերթին անհիմն են, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը որեւէ առնչություն չունի այս քրեական գործերի հետ»։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ աշխատակիցները խուզարկել էին Ծառուկյանի առանձնատունը, նրան պատկանող ձեռնարկությունները։

Խուզարկությունից հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող երեք տարբեր քրեական գործերի վերաբերյալ հաղորդագրություններ տարածեց ԱԱԾ-ն։

Քրեական գործերից առաջինը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանն առնչվող ապօրինությունների վերաբերյալ էր։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ խաղատունը գործել է առանց լիցենզիայի, որի հետեւանքով պետության պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս։

Երկրորդ հաղորդագրությունը վերաբերում էր 2017 թվականի Խորհրդականական ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանելու դեպքերին։

Երբ Ծառուկյանը հարցաքննվում էր, ադ ընթացքում ԱԱԾ-ն տարածեց նաեւ հարուցված երրորդ քրեական գործը։ Ըստ հաղորդագրության՝ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնյաները ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7.5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն են օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նյու» ՍՊԸ-ին։ Առինջ համայնքում տեղի ունեցած ապօրինության հետեւանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել մոտ 370 միլիոն

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia