Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Հարցը տալիս նման պատասխան չէի ակնկալում. Մետաքսե Հակոբյան

Politics

Արցախի խորհրդարանում երեկ ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, դիմելով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին, ասաց, որ ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, Լաչինի միջանցքով երեք տարվա ընթացքում պետք է նախագծվեր այլընտրանքային ճանապարհի պլանը՝ համաձայնեցնելով կողմերի հետ: Պատգամավորի դիտարկմամբ՝ ներկայումս կառուցվում է ճանապարհ, որը Լաչինի միջանցքի երկայնքով է և դուրս է 5 կիլոմետր լայնություն, որի հետևանքով էլ ի հայտ է եկել Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների հայաթափման հարցը:

«Մենք որևէ մեկին չենք ասել՝ դուրս եկեք Բերձորից։ Սուս գյուղում մենք այսօր համարյա բնակիչ չունենք, նաև, որքան գիտեմ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Բերձորի և Սուսի բնակիչները ստացել են իրենց համապատասխան փոխհատուցումները: Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք: Բերձորում մեր հայրենակիցների հետագայում ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, Աղավնոյում շարունակելու ենք մեր պայքարը»,- ասաց Հարությունյանը:

Հակոբյանի խոսքով՝ երբ հարցը տալիս էր, չէր ակնկալում նման պատասխան և ընդհանրապես պատկերացում չուներ՝ ինչ պատասխան է տրվելու.

«Հատկապես վերջին ժամանակաշրջանում մեզ բոլորիս էր անհանգստացնում հարցը, քանի որ Արցախում խառնաշփոթ էր առաջացել, և պարզաբանումների կարիք իսկապես կար: Այսպես կոչված առցանց ասուլիսի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ տոնով շատ դաժան բաներ ասաց, բավականին շատ բացահայտումներ արեց, որտեղ շատ կարևոր էր իր այն դիրքորոշումը, որ այն, ինչ ԼՂԻՄ-ի սահմաններում չէ, պետք է հանձնվի Ադրբեջանին: Այդտեղ ևս շատերի մոտ հարցեր առաջացան՝ ինչպես եղավ, որ Հադրութն ու Շուշին հանձնվեցին, եթե ամեն ինչ այդ տրամաբանությամբ էր: Տպավորությունն այնպիսին է, որ ինքը կա՛մ տեղյակ չէ՝ ինչի տակ է ստորագրել, կա՛մ հետո ընդհանրապես չէր անդրադարձել կետերին՝ մասնավորապես 6-րդ կետին: Բնականաբար, այլ տարբերակ չկար, քան հարցադրումներ անել Արցախի նախագահին՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվում, բայց, ցավոք սրտի, հարցադրումներն ավելի շատ հարցեր առաջ բերեցին և մեծացրեցին անհանգստությունը:

Արցախի նախագահի խոսքից պարզ դարձավ, որ այն ամենը, ինչ կատարվում է, 6-րդ կետի տրամաբանությունից դուրս է: Նա իր խոսքում անընդհատ խոսում էր ճանապարհի, այլ ոչ թե միջանցքի կառուցման մասին, դրանք տարբեր բաներ են, միջանցքը իրավական կարգավորումներ ունի, ճանապարհը՝ ոչ: Ստացվում է, որ իրականում Հայաստանի իշխանություններն իրենց ձեռքերը լվացել են, առաջինը դրան պետք է ուշադրություն դարձնենք, որովհետև Հարությունյանն ասաց, որ առաջարկներ է ստացել ՌԴ-ի և Ադրբեջանի կողմից, որոնք մերժել է՝ ընտրելով լավագույն տարբերակը: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն են եղել վատագույն առաջարկները: Եթե պարզվի, որ կառուցելուց հետո այդ ճանապարհն անվտանգ չէ և որակապես չի համապատասխանում մեր պահանջներին, ինչպիսի՞ն են լինելու իշխանությունների քայլերը: 

Շատ տարակուսելի էր նաև Հարությունյանի այն հայտարարությունը, թե պետք է Բերձորից դուրս գանք, հետո էլ ասաց՝ որևէ մեկին չենք ասել՝ դուրս եկեք: Սա ինչ-որ տեղ հույս է տալիս, որ դուրս գալու մասին դեռևս խոսք չկա: Բերձորում էլ կյանքը բնականոն է, ես քիչ առաջ անցնում էի այնտեղով, ամեն ինչ նորմալ է, անհանգստություն չկա այդ առումով, ռուս խաղաղապահներն էլ իրենց գործառույթները բարձր որակով են կատարում:  Քանի որ ՀՀ վարչապետը փաստեց, որ ինքը բացարձակապես չի զբաղվում գոնե Աղավնոյի հարցով, իսկ Արցախի նախագահն ասաց, որ բանակցում է Աղավնոյի համար, հարց է առաջանում՝ ում հետ: Ես հույս ունեմ, որ ՌԴ-ի հետ են այդ բանակցությունները կամ գոնե միջնորդությամբ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը: 

Պատգամավորի խոսքով՝ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, Արցախի իշխանությունները և նախագահը չեն խորշում և վստահաբար հայտարարում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում.

«Թող տպավորություն չստեղծվի, թե մենք այստեղ ամեն ինչին կողմ ենք, ինչ ասում են Արցախի իշխանությունները և նախագահը: Մենք ոչ մի պահ չենք մոռանում, որ իրենք պարտված իշխանություն են, որը մեծ խնդիր է: Բայց մյուս կողմից պետք է չմոռանանք, որ ապրիլի 14-ին մենք մի հարցի շուրջ կոնսենսուսի ենք եկել, և դրանք Արցախի կարմիր գծերն են: Ընդդիմության գործն էլ վերահսկելն է բոլոր գործառույթները, որոնք անում են իշխանությունները: Եթե որևէ խնդիր առաջանա, մենք ցանկացած դեպքում դեմ ենք գնալու, փորձելու ենք գոնե տեղեկացված լինել: 

Ուղղակի մենք փաստեցինք մեզ համար, որ 6-րդ կետի շրջանակներում չէ այն ամենը, ինչ կատարվում է հիմա, և այն ինչ հիմա կառուցվում է, որևէ աղերս չունի այն միջանցքի հետ, որը պետք է կառուցվեր 3 տարվա ընթացում: Գոնե այս իրավիճակում մենք պետք է զգոն լինենք և թույլ չտանք՝ մեզ հրամցնեն այլ բան: Ամեն դեպքում՝ մեր ուշադրության կենտրոնում են և՛ Աղավնոն, և՛ Բերձորը, և՛ Սուսը, կապերը սերտ են, մարդկանց հետ շփումներն անընդհատ կան, և կարևորն այն է, որ այնտեղ որևէ մեկը չի պատրաստվում լքել գյուղը, ընդհակառակը, ես տեղյակ եմ, որ մեր հայրենակիցներից վերադարձել են և գյուղում ապրելու պատրաստակամություն հայտնել»:

Մարիամ Նալբանդյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League