Ու այս միտքը փակի տակ է. երևի վտանգավո՞ր է
Politics«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանավորմանը պարբերաբար անդրադառնում են տարբեր քաղաքական, հասարակական, հասարակական գործիչներ:
Այս անգամ, ի պաշտպանություն Չալաբյանի, հանդես է եկել տնտեսագետ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադարձ կատարելով կալանավայրից գրված հոդվածաշարի ամփոփիչ՝ «Հայաստանի նոր Ազգային պակտը» հոդվածին:
Անանյանը մասնավորապես գրել է.
«Ու այս միտքը փակի տակ է... երևի վտանգավո՞ր է... Կարդացե՛ք Ավետիք Չալաբյանի հոդվածաշարը, և հատկապես այս հոդվածը, այն կարծես բոլորիս հավաքական մտքերի մեկտեղումն ու համախմբումն է»:
Հիշեցնենք, որ օրերս դատավոր Արմեն Շիրոյանը հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոփոխելու համար ներկայացված միջնորդությունների քննության նիստը հետաձգեց՝ նշանակելով հուլիսի 21-ին:
Չալաբյանի երկամսյա կալանքի ժամկետը լրանում է հուլիսի 12-ին, վերջինիս փաստաբանական խումբը պնդում է՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նոր քրեական օրենսգրքով այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Չալաբյանին, այլևս չի գործելու, բայց իշխանություններն ամեն ինչ անում են՝ վերջինիս հնարավորինս երկար ժամանակով անազատության մեջ պահելու համար: